Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Գնարբուկ - Первоцвет- Primula L.

Գնարբուկ - Первоцвет- Primula L.

Հայկական տարանունները - գարնանածաղիկ, գինարբուկ, թավրնջուկ, լախ-լախ, կովածաղիկ, կովացնծուկ, սոսուն

Դեղաբույսի նկարագրությունը: Գնարբուկազգիների ընտանիքին պատկանող, 15-30 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է: Տերևները պարզ են, ձվաձև, կնճռոտ: Ծաղիկները երկսեռ են, պսակը` ոսկեդեղին, հոտավետ: Պտուղը տուփիկ է: Գնարբուկի բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում են միայն 13-ը` անտառային և վերին անտառային գոտիներում, գլխավորապես անտառի բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրերին, թփուտներում և այլուր: Ձմեռում է լավ, պտղակալում` ոչ կանոնավոր: Տարածվում է սերմերով: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղակալում` հունիս-օգոստոսին:


Բույսը բավականաչափ լուսասեր է, պահանջկոտ խոնավության և պարարտ հողերի նկատմամբ: Հնում գնարբուկը համարվել է գարնան դռների բացման ոսկե բանալի, իսկ հույները այն համարել են Ոլիպոսի դեղաբույս և անվանել դոդեկատեոն, որը նշանակում է 12 աստվածների ծաղիկ: ՈՒկրաինայում դեղաբույսը համրավում է կյանքի պաշտպան:


 

Քիմիական բաղադրությունը: Ծաղիկները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆերմենտ պրիմվերազա, ֆլավոններ, C, E վիտամիններ և կարոտին: Արմատում, բացի վերոհիշյալ բաղադրատարրերից, կան նաև դաբաղանյութեր: C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713 մգ%-ի, իսկ չոր տերևահումքում` մինչև 6%-ի: Դեղաբույսը հարուստ է մանգանով:


Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը: Լայն ճանաչում ունեն գնարբուկի գարնանային և խոշորաբաժակ տեսակները: Ծաղիկները և տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատը և կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը, երբ բույսը սկսում է թառամել: Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում: Նրա պիտանելիությունը 2 տարի է:


 

Գնարբուկը ժողովրդական բժշկություն հին դեղամիջոց է: Ծաղիկների եփուկը կիրառվել է նյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ: Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, թոքաբորբերի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներն օգտագործվում են անքնության, գլխացավերի և նևրասթենիայի ժամանակ: Հոմեոպաթիայում բույսը օգտագործվում է երիկամային հիվանդությունների և նևրալգիաների ժամանակ: Բույսը օֆիցինալ է Ռումինիայում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում: Մեզ մոտ արմատը ճանաչվում է խուխամուղ միջոց և օգտագործվում է գալենյան պատրաստուկների (եփուկ, մզվածք, թեյ) ձևով: Գիտականորեն պարզված է, որ գնարբուկի դեղամիջոցները խուխամուղ հատկությամբ գերազանցում են Ամերիկայից ներմուծվող սենեգային և փսխարմատին: Ահա թե ինչու որոշ երկրներում այդ խուխամուղ դեղամիջոցները լիովին փոխարինված են գնարբուկով: Բույսը նաև միզամուղ, քրտնամուղ, հանգստացնող, սպազմալիտիկ, լուծողական և վիտամինակիր է: Վերջին հատկանիշով գնարբուկը լայն կիրառում ունի C և A հիպո- կամ ավիտամինոզների ժամանակ: Ծաղկեպսակները ընդունում են որպես թեյ` միգրենի, գլխապտույտների, անդամալուծության, անքնության, ֆիզիկական գերլարվածության հողի վրա առաջ եկած ասթենիայի ժամանակ և այլն: Բույսի արմատի և կոճղարմատի ջրիկ մզվածքը մտնում է բրոնխիալ ասթմայի և բրոնխիտների բուժման նպատակով լայն ճանաչում գտած չեխոսլովակյան սոլութան պատրաստուկի բաղադրության մեջ:


 

Ծաղիկներից պատրաստված եփուկը ցրտառական հիվանդությունների ժամանակ նշանակվում է ոչ միայն ըմպելու, այլև քթանցքները ողողելու համար: Այս եփուկը օգտակար է քրոնիկական փորկապության ժամանակ, համապատասխան դոզայով օգտագործելիս երեխաների մոտ առաջանում է քուն: Պարզված է, որ գնարբուկի պատրաստուկներն ուժեղացնում են ստամոքսի հյութազատությունը, միաժամանակ բարձրացնում ընդհանուր նյութափոխանակությունը: Ամբողջ բույսը օժտված է մանրէասպան հատկությամբ: Ըստ Ս. Յա. Զոլոտնիցկայայի տվյալների, մեր հանրապետության գնարբուկի ռեսուրսները հնարավորություն կտան տարեկան պահեսավորել 10 տ-ից ավելի չորացրած հումք: Մեր կողմից դեղաբույսը` եփուկի ձևով, կիրառվել է վերին շնչուղիների կատառի, սուր և քրոնիկական բրոնխիտների և թոքաբորբերի ժամանակ: Բոլոր դեպքերում ստացել ենք արտահայտված խուխամուղ, հազը փափկացնող և հանգստացնող արդյունք: Բուժումը` համակցելով հակաբակտերիալ պատրաստուկների հետ, ավելի է բարձրացել դեղաբույսի ներգործությունը հիվանդների ընդհանուր վիճակի վրա:


Գնարբուկի կիրառումից հիվանդների մոտ կողմնակի երևույթներ չեն նկատվել:


 

Կիրառման եղանակները: Արմատից և կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 0,5 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Չոր ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 15 րոպե, ապա ընդունում օրվա մեջ 3 անգամ: Արմատից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 400 մլ ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` օրական 2-3 անգամ, կամ 30-40 գ արմատը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում, ապա ըմպում վերոհիշյալ եղանակով, կամ 5 գ մանրացրած չոր արմատը 1 բաժակ ջրում եռացնում են 15 րոպե, ապա, ըստ ճաշակի, ավելացնում են շաքար կամ մեղր և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:


Տերևներից եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում և ըմպում վերոհիշյալ ձևով, կամ 5 գ (1 թեյի գդալ) տերևափոշին կես բաժակ ջրում փակ ամանի մեջ եփում են 20 րոպե, ապա ըմպում օրվա մեջ 2 նվագով:


Արմատից և կոճղարմատից կարելի է պատրաստել նաև ոգեթուրմ` 1:4 հարաբերությամբ, 70 աստիճանի սպիրտով, այն ընդունելով ջրով` 30-ական կաթիլ, օրական 2-3 անգամ:


 

№ 4 հավաքածուն, որն իր մեջ հավասարաչափ պարունակում է տատրակի տերևներ, գնարբուկի և Հեղինեի կղմուխի արմատներ, կիրառվում է տրախեիտների և բրոնխիտների ժամանակ որպես հազը հանգստացնող միջոց: Այս խառնուրդից 2 թեյի գդալ ավելացնում են 1 բաժակ եռման ջրին, եռացնում 5 րոպե, քամում 15 րոպե հետո և ըմպում կումերով` 1 օրվա մեջ: Որպես խուխամուղ և հանգստացնող միջոց վերցնում են հավասարաչափ գնարբուկ, եզան լեզու, մեղրածուծ և բերենիկե: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, հովացնում, քամում ու ըմպում օրվա ընթացքում 3 անգամ:


Այլ օգտակար հատկանիշներ: Բույսի տերևներից պատրաստում են սալաթ, որն ունի դուրեկան համ և հոտ, օգտակար է հատկապես C հիպովիտամինոզի ժամանակ: Այս նպատակով Հոլանդիայում և Անգլիայում գնարբուկն ունի լայն կիրառում, իսկ արմատը, որն ունի անիսոնի հոտ, օգտագործվում է որպես համեմունք: Տերևները կարող են ծառայել նաև որպես թեյի փոխարինիչ:


Գնարբուկը նեկտարատու է, միաժամանակ` կերախոտ, պուրակները, ծաղկաթմբերը և մայթեզրերը գեղազարդող ծաղկաբույս: Բույսի վերգետնյա մասն ունի գործվածքները գորշ ձիթապտղագույն ներկելու հատկություն:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

04.05.2015

Հարգելի Հերմինե, բարև Ձեզ: Ցանկալի չէ գնարբուկի օգտագործումը հղիության ընթացքում, քանի որ այն մեծացնում է արգանդի կծկողականությունը, և կարող է բերել սպառնացող վիժման կամ վաղաժամ ծննդաբերության:

Հերմինե

01.05.2015

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք գինարբուկը ցուցված է հղիներին և հազի ժամանակ բույսի կոնկրետ ո՞ր մասը օգտագործեն հղիները:

Հերմինե

01.05.2015

Բարև Ձեզ, արդյո՞ք գինարբուկը ունի հակացուցումներ հղիության հետ կապված:

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի Ն.Սիմոնյան, իհարկե, պատասխանն ուշացած է, բոլոր դեպքերում.  գնարբուքը  ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղակալում` հունիս-օգոստոսին: Բույսը բավականաչափ լուսասեր է, պահանջկոտ խոնավության և պարարտ հողերի նկատմամբ: Այն ավելի նպատակահարմար է տնկել ավելի տաք եղանակին:

Ն. Սիմոնյան

27.10.2014

Խնդրում ենք պատասխանել, արդյոք հնարավոր է հիմա հոկտեմբեր ամսին տնային պայմաններում աճեցնել գնարբուկ ,որպեսզի այն ծաղկի,եթե հնարավոր է ,ապա ինչպես:

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ